Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Արմեն Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում միայն տեղեկացրեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու, այն հրապարակվի հունվարի 29-ին:
«Այս պահի դրությամբ նոր բան չունեմ ասելու: Հունվարի 29-ին որոշումը կհրապարակվի, և ըստ այդմ էլ` բոլորս կիմանանք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գեւորգյանին կալանավորելու` ՀՔԾ–ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։
Հիշեցնենք նաև, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։