Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդան Օնալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ, որտեղ կհանդիպի մի շարք պաշտոնյաների հետ և կքննարկի Սիրիայի ճգնաժամը, գյուլենականների ու Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարը, ինչպես նաև Patriot պաշտպանական համակարգերի ձեռք բերման ու Եփրատ գետի արևելյան հատվածում կատարվելիք գործողության հարցերը: Թուրքական aksam.com.tr կայքը տեղեկացնում է, որ, բացի վերոնշյալից, ուշադրության կենտրոնում կլինի նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարի և տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծելու հարցը:
Ավելի վաղը Եփրատի արևելյան հատվածում կատարվելիք գործողության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենք չեն ցանկանում ապրել սպառնալիքի տակ, և շեշտել էր, որ ԱՄՆ-ը չպետք է օգնի տեղի քրդական ահաբեկչական ուժերին: Այնտեղ առկա է նաև ԻՊ ահաբեկիչների վտանգը, և նրանց դեմ պայքարում Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է նյութատեխնիկական բավարար չափով օգնություն:
Քննարկման առանցքային թեմաներից է նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային Patriot տեսակի պաշտպանական համակարգեր վաճառելու հարցը: Այդ մասին պայմանավորվածությունն ԱՄՆ-ը հաստատել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին: