Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով` Մանե Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորի անունը ոսկե տառերով գրվեց պատմության մեջ: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Ըստ Մարուքյանի՝ ամենայն հավանականությամբ, Թանդիլյանի օգտին քվեարկած պատգամավորը «Իմ քայլը» դաշինքից է։ ««Իմ քայլը»-ի պատգամավոր կլինի: ԲՀԿ-ն թեկնածու ուներ, անտրաբանական է, որ քվեարկեին»,- ասաց նա։
Հարցին` գուցե դա իրենց նախկին կուսակի՞ցն էր (Հայկ Կոնջորյանը, որն այս գումարման ԱԺ-ում պատգամավոր ընտրվեց «Իմ քայլի» ցուցակով ), Մարուքյանը պատասխանեց, որ չի բացառվում։
Ինչ վերաբերում է քվեարկության ընդհանուր պատկերին, ապա Մարուքյանն այն որակեց «խայտառակություն»: «Դա ինձ համար խայտառակ քվեարկություն էր, որովհետև կարծում եմ, որ այն փաստարկները, որոնք բերել ենք թե ինչու Թանդիլյանը պետք է լինի ԱԺ փոխնախագահ, դրանք որևէ կերպ չեն հերքվել»,- ասաց նա։
Նշենք, որ ԼՀԿ-ն ունի 18 պատգամավոր, իսկ Մանե Թանդիլյանի օգտին քվեարկել էր 19 պատգամավոր: