|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեին (Inese Lībiņa-Egnere): Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության էջից։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ համատքեստում ընդգծելով նաև խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը: Կողմերը վերահաստատեցին երկկողմ պատրատասկամությունը շարունակելու ջանքերը տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի պահպանման ուղղությամբ:
ՀՀ դեսպանը և Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձան նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի: Զրուցակցի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ս․թ․ հուլիսի 12-ից սկսած ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկված ագրեսիան, որի ժամանակ թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից ՀՀ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալլ հայտարարությունը՝ դեսպան Մկրտչյանը դա որակեց որպես պետական և միջուկային ահաբեկչության սպառնալիքի ուղղակի դրսևորում, որն արժանի է ամենախիստ գնահատականի։
Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեն ընդգծեց ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: