Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Hetq.am-ը գրում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից երկու շաբաթ տևած նամակագրությամբ այդպես էլ չկարողացանք պարզել, թե Ամանորին ում և որքան պարգևավճար է տրամադրել:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված է «Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրելու և խրախուսելու մասին» կարգադրությունը, սակայն բացակայում է դրան կցվող հավելվածը: Այդ հավելվածում է նշվում այն անձանց անուններն ու գումարի չափը, ովքեր Ամանորի կապակցությամբ քաղաքապետից պարգևավճար են ստացել:
Երևանի քաղաքապետարանից հրաժարվել են մեզ տրամադրել պարգևատրում ստացած անձանց ցանկը՝ պատճառաբանելով, որ հավելվածը տեղադրելու վերաբերյալ պաշտոնական հարցում է ուղարկվելու արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:
Երևանի քաղաքապետարանից մեզ հաջողվեց միայն պարզել, որ Ամանորին պարգևատրվել է 1628 աշխատակից, որոնց պարգևատրման համար քաղաքային բյուջեից փոխանցվել է 474 միլիոն դրամ: Թե ովքեր և որքան գումար են ստացել` որպես պարգևատրում, անհայտ է:
Միանվագ դրամական պարգևատրման անվանացանկն ու գումարի չափը հասանելի էր դեռևս նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ, իսկ թե ինչու է ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարվում հանրայնացնել այդ տվյալները, անհասկանալի է:
Նշենք, որ նախորդ տարի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքային բյուջեից 1213 աշխատակցի պարգևատրման համար հատկացրել էր 275 միլիոն դրամ, 2016 թվականին՝ 271 միլիոն դրամ՝ պարգևատրելով 1220 աշխատակցի:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ևս Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել պարգևատրում ստացած անձանց անվանացանկը՝ նշելով, որ անձի տվյալի գաղտնիության խնդիր կարող է լին»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: