|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ավարտվեց ԱԺ փոխխոսնակների ընտրությունը: Փակ, գաղտնի քվեարկությունը տևեց մեկ ժամ: Թեկնածուներն էին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը, Մանե Թանդիլյանը: Քվեարկությանը մասնակցել է 132 պատգամավորներից 130-ը:
«Իմ քայլը» խմբակցության թեկնածուներից Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկել է 109 պատգամավոր, դեմ` 20: 1 քվե անվավեր է եղել:
Լենա Նազարյանի օգտին քվեարկել է 124 պատգամավոր, դեմ` 3-ը: 3 քվեարթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ընդդիմադիր թեկնածուներից Վահե Էնֆիաջյանի օգտին քվեարկել է 108 պատգամավոր, իսկ Մանե Թանդիլյանի օգտին` 19-ը: 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Այսպիսով` ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանը: