կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 20:52
Հասարակություն

Անուշ Բեղլոյանը և Տիգրան Մարկոսյանն ընտրվեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ

Անուշ Բեղլոյանը և Տիգրան Մարկոսյանն ընտրվեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ

Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստին հրապարակվեցին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։

Թափուր պաշտոնների համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ Անուշ Բեղլոյանը եւ Տիգրան Մարկոսյանը։

Բեղլոյանի թեկնածությանը միաձայն կողմ հանդես եկավ  66, իսկ Տիգրան Մարկոսյանի թեկնածությանը 67 պատգամավոր։