կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 21:04
Իրավական

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրվեցին դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրվեցին դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ պետք է ընտրվեին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲԴԽ անդամ են ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Մինչ այդ ժողովի նիստում ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։

ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի համար պայքարն ընթացել է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին: