կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-18 15:29
Քաղաքական

ԱԺ 11 հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներն ընտրվեցին. ամենաշատ դեմ ձայն ստացել է Արման Եղոյանը

ԱԺ 11 հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներն ընտրվեցին. ամենաշատ դեմ ձայն ստացել է Արման Եղոյանը

ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներն ընտրվեցին: Պատգամավորներին տրվել էին 11 առանձին քվեաթերթիկներ` յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունով: 132 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 129-ը:

Արդյունքները հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նախքան արդյուքնները ներկայացնելը` նա կատակեց. «Այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին»:

Նարեկ Զեյնալյանն առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է  ձայների` 112 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Ռուբեն Ռուբինյանն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների` 117 կողմ և 12 դեմ հարաբերակցությամբ:  

Մխիթար Հայրապետյանը դիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների` 116 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Արման Եղոյանը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների` 108 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ: 4 քվեաթերթիկ ճանաչվել է  անվավեր:

Անդրանիկ Քոչարյանը  պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների` 122 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ: 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Վլադիմիր Վարդանյանը  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների` 122 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է  անվավեր:

Վարազդատ Կարապետյանը տարածքային կառավարման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների` 127 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ:

Բաբկեն Թունյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների` 123 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ:

Նաիրա Զոհրաբյանը մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների` 127 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ:

Միքայել Մելքումյանը տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների`122 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Մանե Թանդիլյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է ձայների` 116 կողմ և 10 դեմ հարաբերակցությամբ: 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: