|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Թեկնածուները երեքն էին` ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը, «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեների արդյունքները, ըստ որոնց` Էդուարդ Շարմազանովի օգտին ներկա 100 պատգամավորներից կողմ է քվեարկել 84-ը, դեմ՝ 13, անվավեր է եղել 3 քվե:
Արփինե Հովհաննիսյանի օգտին նիստին ներկա 100 պատգամավորների քվեներից 5-ն է անվավեր եղել, 73-ը` կողմ, դեմ` 22-ը:
«Ծառուկյան» դաշինքից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Միքայել Մելքումյանին կողմ է քվեարկել պատգամավորներից 65-ը, դեմ` 29-ը, անվավեր է եղել 6 քվե:
Նշենք, որ երեք թեկնածուներն էլ ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալներ: