Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը երկարատև քննարկումներից հետո որոշել է ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի համար իր քվեն տալ այն ընդդիմադիր խմբակցության թեկնածուին, որն առավել մեծ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում: Այս մասին իր ելույթում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«ՀՀ քաղաքացին իր քվեով ձևավորել է ոչ միայն խորհրդարանական իշխանություն, այլ նաև խորհրդարանական ընդդիմություն` ի դեմս «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի: Ընդ որում` քվեների քանակով տասնյակով գերազանցվել է նրանցից մեկին տրվող նախապատվությունը: Ընտրություն անելու հանգամանքում անգամ մեկ քվեն էլ կարևոր է: «Իմ քայլը» խմբակցությունը թեժ քննարկումների, կարծիքների բախումների արդյունքում եկել է եզրակացության և քաղաքական կոնսենսուսի` ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար նախապատվությունը տալ ժողովրդի քվեով ձևավորված այն ընդդիմության թեկածուին, որն առավել մեծ համամասնությամբ է ներկայացված խորհրդարանում»,- նշեց նա:
Մակունցն ընդգծեց, որ այս փոխխոսնակի ընտրությունը Մանե Թանդիլյանի և Վահե Էնֆիաջյանի անձերի կամ երկու խմբակցությունների միջև չէ: Այս ընտրությունը հիմնված է հստակ քաղաքական սկզբունքի, հստակ թվերի և ընկալումների վրա: Նա վստահեցրեց, որ իրենք ընտրում են սուբյեկտիվիզմից զուրկ լինելու տարբերակը և ընտրում են` քաղաքացիների` արդեն արձանագրած որոշումը հիմք ընդունելով: