Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չկա քաղաքական պատվեր, կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի գործեր: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով երեկ տեղի ունեցած դեպքերի մասին:
«Քանի որ որոշակի իրավական պրոցես է սկսվել, փորձում են այդ պրոցեսներին տալ քաղաքական երանգ: Իմ համոզմամբ որոշակի արտահոսք է տեղի ունեցել իրավապահ համակարգից, որին տեղեկացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առանձին անդամներ և դրանից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալ, որը կկարողանային որակել որպես քաղաքական ճնշում»,-նշեց Մակունցը:
Yerkir.am-ի հարցին, որ իշխող ուժի ներկայացուցիչները պատգամավորների և նախարարների մակարդակով տարածում էին թղթի նկար, որը համարում էին ապացույց, արդյոք հաշվի չպիտի առնեին անմեղության կանխավարկածը, Մակունցը պատասխանեց. «Խոսեմ պատգամավորների մասին, նրանք տեղեկատվոությունը վերցրել էին և հղում էին տալիս մամուլին, ինչ վերաբերվում է անմեղության կանխավարկածին, իհարկե, որևէ մեկը չի կարող այն խախտել: Նման բան լինել չի կարող, հղում կատարելով որոշակի տեղեկատվության, դեռ չի նշանակում մեղադրանք կոնկրետ անձնանց, կոնկրետ հասցեատեր չունի, արձանագրվել է երևույթը»:
Դիտարկմանը, որ բհկ-ականները պնդում են, որ դա ֆոտոշոփ է, չկա ոչ կնիք ոչ ստորագրություն, Մակունցը պատասխանեց.
«Ազգային Անվտանգության Ծառայությունը նույնպես հրապարակել է այդ տեղեկատվությունը»:
Ինչ վերաբերվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, Լիլիթ Մակունցը նշեց, որ երբ դատախազությունը միջնորդություն ներկայացնի, իրենք կքննարկեն:
Մանրամասները՝ տեսանյութում.