կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 15:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ն քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ է․ Մակունց

Ինչպես 2015-ին ԲՀԿ-ն չէր առաջնորդվում իր սեփական քաղաքական կուսակցական օրակարգով և գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր նույն իրավիճակն է. ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ինչպես 2015-ին տեղի ունեցավ, կարծում եմ, որ այս համատեքստում՝ քաղաքական այլ ուժերի ազդեցության տակ գտնվելու համատեքստում, արդյունքը բավականին կանխատեսելի է»,- նշեց նա։

«Խոսքը ո՞ր ուժերի ազդեցության տակ գտնվելու մասին է» հարցին նա խուսափեց պատասխանել, անուններ տալ։

«Տարբեր ուժերի: Ես կարծում եմ, շատ հստակ ու հասկանալի է: Այն ժամանակ էլ մամուլում հրապարակվել են տարբեր վերլուծություններ, թե ԲՀԿ-ն 2015-ի սկզբին ինչպիսի քաղաքական ուժերի կամ ուժի ազդեցության տակ էր: Այդ առումով շատ բան չի փոխվել»,- ասաց Մակունցը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, որի հիմնական թեման լինելու են կրթական ոլորտի խնդիրները:

Մանրամասն՝ տեսանյութում: