Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը մայիսի 11-ին կայցելի Մադրիդի ինքնավար միության որոշ վայրեր և թիմի երկրպագուներին կհանձնի արքայական գավաթը, որը մադրիդցիները նվաճել էին Իսպանիայի գավաթի խաղարկության` «Բարսելոնայի» հետ կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ:
Արքայական ակումբի պատվիրակությունը դուրս կգա «Սանտյագո Բերնաբեուից» և կայցելի քաղաքապետարան, որտեղ թիմի պատվին պաշտոնական ընդունելություն կկազմակերպվի: Այնուհետև նրանք կմեկնեն Պուերտա դել Սոլ հրապարակ և կավարտեն իրենց ուղևորությունը Ալմուդենա տաճարում: