Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի համար սկզբունքային է ոչ թե Ադրբեջանի կողմից զորքերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից, որքան խաղաղություն հաստատելը եւ ոչինչ, որ զորքերը կլինեն մեր տարածքում։
Համենայն դեպս, ՀՀ ԱԺ նախագահը լրագրողի հարցին ի պատասխան չպնդեց, որ օկուպացված տարածքների ազատագրումը սկզբունքային հարց է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
«Որոշ տեղերում էլ Հայաստանի զինված ուժերն են գտնվում այն տարածքներում, որտեղ Խորհրդային Ադրբեջանի ժամանակահատվածում գտնվել են ադրբեջանցիները, ուստի սահմանազատման հանձնաժողովն աշխատում է նաեւ այդ ուղղությամբ»,- ԱԺ այգում տեղի ունեցած լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես է հնարավոր խաղաղության պայմանագիր կնքել, երբ Ադրբեջանը մտադիր չէ հետ քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքներից:
Նրա փոխանցմամբ՝ հայտարարելով 29 800 քկմ-ի մասին Հայաստանը համապատասխան համաձայնություն է ձեռք բերել աշխարհի ամենակարեւոր մայրաքաղաքներում, նաեւ Ադրբեջանի նախագահն է ներկա գտնվել եւ նույնպես համաձայնել է, դա հենց այն մասին է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան այն տարածքներից, որտեղ ներխուժել են: Եւ այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, նույն տրամաբանությամբ պետք է դուրս գանք:
Արդյոք մեզ համար սկզբունքային հա՞րց է, որ Ադրբեջանի զինված ուժերը նախ դուրս գան մեր տարածքներից, նոր խաղաղության պայմանագիր կնքվի, ԱԺ նախագահն արձագանքեց. «Հիմա մեզ համար սկզբունքայինը խաղաղություն բերելն է, խաղաղության պայմանագիրը ստորագրելը: Սկզբունքների մեծ մասն արդեն քննարկված է, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ մինչեւ նոր տարի նաեւ մեր առաջարկները հետ ուղարկենք: Այսինքն հնարավորինս արագ արձագանքենք, պրոցեսը շարունակվում է, այն դրական դինամիկա ունի:
Իրենք նաեւ ասում են, որ մենք նկրտումներ ունենք իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Հիմա արդյոք Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ Հայաստանը մի օր չի հարձակվելու իր վրա եւ գնա հասնի Բաքու, ինչպես ասում էին մեզ մոտ որոշ ճոռոմ մարդիկԱյդ ճոռոմախոսությունը բերեց այն ամեն ինչին, ինչին առերեսվեցինք 30 տարի անց: Մեզ համար կա մի իրականություն, իրենց համար կա մի այլ իրականություն, որոնք հայելային իրար շատ նման են, դրա համար կա խաղաղության գործընթաց, որը մենք տանում ենք առաջ»: