Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև:
Դիտարժան և կատաղի պայքար էր: Բոլորն, ովքեր մինչ այս «Բարսելոնային» այլ կազմերով հաղթած Մոուրինիոյին մեղադրում էին ընտրած տակտիկայի համար, այլևս չեն խոսի: Ժոզեն, այնուամենայնիվ, կարողացավ երկար տարիներ անց արքայականին վերադարձնել արքայական գավաթը:
Հանդիպման հիմնական ժամանակը հաջողություն չբերեց կողմերից և ոչ մեկին:
Հանդիպման 103-րդ րոպեին, արքայական ակումբի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն գլխի դիպուկ հարվածով եզրափակեց ձախ եզրից Անխել Դի Մարիայի կատարած օդային փոխանցումը, որն էլ վճռորոշ եղավ կատալոնացիների համար:
Այսպիսով, արքայական ակումբը տիրացավ արքայական գավաթին: