|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրիայից իրանական միավորումների և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ստորաբաժանումների դուրս բերումը չի քննարկվում: «Այդ թեման վերաբերում է Սիրիայի ինքնիշխանությանը: Մենք թույլ չենք տա ոչ ոքի բարձրացնել այդ հարցը»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է Սիրիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆեյսալ Միկդադը:
Նա հիշեցրել է, որ ռուսական և իրանական ռազմական խորհրդատուները և «Հըզբոլլահ»-ի ուժերը գտնվում են Սիրիայում երկրի կառավարության հրավերով և գործում Սիրիայի իշխանությունների հետ համակարգված:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարոտւղար Մայք Պոմպեոն ներկայացրել էր Իրանին ուղղված` ԱՄՆ-ի նոր պահանջները: Մասնավորապես` ԱՄՆ-ը պահանջում է դադարեցնել աջակցությունը «Հըզբոլլահ»-ին, ինչպես նաև դուրս բերել իրանական ուժերը Սիրիայի տարածքից: