կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 10:43
Քաղաքական

Նորընտիր պատգամավորները երդվեցին

Նորընտիր պատգամավորները երդվեցին

Հայտնել ենք, որ մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման անդրանիկ նիստը: Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը:

Հասանովը կարդաց պատգամավորական երդման տեքստը, և բոլոր պատգամավորները երդվեցին:

Նշենք, որ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորների թիվը 132 է: ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում ներկայացված է 3 խմբակցություն` «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88, ԲՀԿ-ն` 26, իսկ ԼՀԿ-ն` 18 պատգամավոր:

Պատգամավորական երդումից հետո Հասանովը կարդաց բոլոր պատգամավորների անուն-ազգանունները, այնուհետև նրանց առաջարկեց գրանցվել: Սկզբում գրանցվեց 100 պատգամավոր, 32-ին չհաջողվեց գրացվել: Հասանովն առաջարկեց կրկին գրանցվել: Երկրորդ անգամ գրանցվեց 120 պատգամավոր: Հասանովն ասաց. «Ում մոտ չի հաջողվել գրանցվել, քարտուղարությունն այդ հարցը կլուծի»:

Նա ներկայացրեց նիստի օրակարգը: