Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է դաշնակցական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան 2 տարին:
Երևանի քաղաքային պանթեոն, ուր ամփոփված է Վահան Հովհաննիսյանի աճյունը, նրա հիշատակը հարգելու էին եկել ՀՅԴ ԳՄ-ի և Բյուրոյի անդամներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Տասը երիտասարդ երդվեց Վահան Հովհաննիսյանի շիրիմին և համալրեց Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը:
Նշենք, որ երդման արարողության կնքահայրը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էր, ով, դիմելով նորագիրներին, նշեց, որ նրանց կյանքը փոխվելու է ՀՅԴ շարքերը համալրելուց հետո, և նրանք այլևս միայն իրենց համար չեն ապրելու, այլ պետք է ապրեն մեր ժողովրդի, հայրենիքի խնդիրներով և այդ խնդիրների լուծման համար ոչ մի ջանք չխնայեն:
«Ձեզ համար այս օրը հիշարժան է լինելու, որովհետև դուք երդում եք տալիս ՀՅԴ պատմության վերջին ժամանակաշրջանի ամենապայծառ դեմքերից մեկի` Վահան Հովհաննիսյանի շիրիմի առաջ: Մենք վստահ ենք, որ Վահանի հոգին մեզ հետ է, և ամենաուրախը այսօր հենց Վահանն է: Մեծերը երբ հեռանում են, տարիների ընթացքում նրանց կորուստն ավելի ու ավելի ես զգում: Այսօր Վահանի տեղը շատ է երևում, պակասը շատ է երևում, և դաշնակցական մեր ընտանիքի համար կարևորագույն մխիթարությունն այն է, որ դուք գալիս եք` այդ պակասը լրացնելու»,- ասաց Ռուստամյանը` դիմելով նորագիրներին:
Նորագիրներից Արշակ Գրիգորյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար պարտավորեցնող է, հենց Վահան Հովհաննիսյանի շիրիմի առաջ երդվելով, ՀՅԴ շարքերը համալրելը: «Մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործիչներից մեկն էր Վահան Հովհաննիսյանը, ում հետ ծանոթ եղել եմ, ում հետ զրուցել եմ, ում խրատները լսել եմ ու, այս ամեն ինչից ելնելով, շատ կարևորում եմ այսօր այստեղ գտնվելս»,- ասաց Արշակը: