|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նոր զարգացումներ են տեղի ունեցել Կարագանդայում աղմկոտ սպանության գործով, որում մասնակցություն ունենալու մեջ մեղադրվում է Նարեկ Գուրուրյանը:
Տեղեկություններ են շրջանառվում, որ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին:
Մեղքը խոստովանելուց բացի՝ նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է, որ չի կարող հերքել կամ հաստատել այս տեղեկությունը, քանի որ նախաքննությունն ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ Ղազախստանում հայերի մասնակցությամբ մահվան ելքով ծեծկռտուք է եղել։ Մալխասյան եղբայրները, ինչպես նաև այս գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը, 40 օրով կալանավորվել են, նրանք անազատության մեջ են հունվարի 1-ից: