|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թեհրանը միջոցներ կձեռնարկի ի պատասխան ԵՄ-ի` Իրանի քաղաքացիների դեմ պատժամիջոցների, որոնց ԵՄ-ն մեղադրում է ահաբեկչության մեջ: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին. հայտնում է РИА Новости-ն:
2018-ի նոյեմբերին ԵՄ ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում բանակցությունների ժամանակ համաձայնել են դիտարկել Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակի ընդլայնումը Դանիայում սկանդալի պատճառով:
Դանիան ավելի վաղ հետ է կանչել Թեհրանից իր դեսպանին երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության պատճառով: Դանիայի հետախուզության ծառայության ղեկավարը հայտարարել էր, որ իրանական հատուկ ծառայությունները մահափորձ էին նախապատրաստում Դանիայի տարածքում: Թեհրանը հերքել է բոլոր մեղադրանքները: