|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցի, որը կիրառվի Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու համար: Այս մասին թուրք նախարարն այսօր հայտարարել է խորհրդարանում ելույթի ժամանակ:
«Ներկայիս դրությունը չի կարող փոխել մեր վճռականությունը սպառնալիքների և պատժամիջոցների պատճառով: Մենք տեսնում ենք, որ Թրամփը իսթեբլիշմենթի ճնշումների հետևանքով մեր դեմ որոշ քայլեր է կատարում: Այդ քայլերին մենք համապատասխան պատասխան կտանք»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաընկերությունը:
Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Սիրիայի հյուսիսում Անկարայի գործողությունների առնչությամբ պատժամիջոցներ են կիրառվելու Թուրքիայի նախկին և գործող պաշտոնյաների նկատմամբ: