|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի կառավարությունն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին է ներկայացրել 172 մարդուց և ռուսական ու արտասահմանյան 65 ընկերություններից բաղկացած ցուցակՙ պատժամիջոցներ սահմանելու համար. հայտնում է Лента.ру-ն: Պատժամիջոցների մասին օրինագծում նախատեսված է 26 տեսակի պատժամիջոց:
Վարչապետը Արսենիյ Յացենյուկը նաև հայտարարել է, որ Ուկրաինան կարող է որպես պատժամիջոց դադարեցնել ռուսական գազի տարանցումը։
Պատժամիջոցների մասին օրինագիծը նախատեսում է ակտիվների սառեցում, գործունեության, պետական սեփականության սեփականաշնորհման, լիազորագրերի օգտագործման, ռեսուրսների տարանցման մասնակի կամ ամբողջական արգելք։
Ուկրաինայի պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան ՌԴ-ի քայլերին, որն արգելել էր այդ երկրից մի շարք ապրանքների ներմուծումը: