|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել որպես գործով ամբաստանյալներ` «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։
«Բոլորդ գիտեք իմ հարաբերությունները նրանց հետ՝ և' գործընկերային, և' ընկերական, ուստի, իհարկե, կարիք կար նրանց ներկայացնելու: Նրանք ինձ դիմել են, ես էլ ներկայացնում եմ»,- ասաց Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում:
Դիտարկմանը, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, բացի մյուս հոդվածներից, նա արձագանքեց, որ ի սկզբանե հայտնել է իր կարծիքը` նրանք անմեղ են, և պետք է կայացվի արդարացման դատավճիռ:
«Այն մեղադրանքը, որ ներկայացված է կոնկրետ Արմեն Բիլյանին, անհիմն է, ուստի արդարացման դատավճիռ պետք է կայացվի: Դուք անցած դատական նիստին և վկաների հարցաքննությանը ներկա էիք, և վկայություններն արդեն իսկ վկայում են այն մասին, որ այդ անձի հետ կապված խնդիրն այդ ձևով չի եղել»,- նշեց Փոստանջյանը: