|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներգրավվեց որպես երրորդ անձ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի» դատական նիստին ՀՀ վարչական դատարանում՝ հայտնում է Yerkir.am-ը։
Իբրև երրորդ անձ ներգրավված են նաև վարչապետի աշխատակազմն ու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Հայցվոր կողմի միջնորդությամբ Վաղարշակ Հարությունյանը պետք է ներգրավվեր որպես պատասխանող կողմ, բայց դատարանը մերժեց այս պահանջը և որոշեց ներգրավել իբրև երրորդ անձ։
Եվս մեկ նախնական դատարան նիստ կնշանակվի։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը: Արմեն Սարգսյանը 2021 թվականի փետրվարի 24-ին էր հրամանագրով Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը: Վարչապետի առաջարկությունը հետևել էր «Իսկանդերի»՝ 10 տոկոս պայթելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության առիթով երկար ծիծաղելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․