| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Հատուկ քննչական ծառայության քննիչներն աշխատում են աննախադեպ ծանրաբեռնված վիճակում: Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրված վկաների թիվը շատ-շատ է, եւ քննիչները հազիվ են հասցնում հարցաքննել նրանց:
ՀՔԾ-ում հարցաքննության են կանչվում 2008թ. այդ օրերին իշխանության մեջ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, նաեւ ոստիկանության բաժանմունքների նախկին պետեր, տեղակալներ եւ այլն: Ու այդ ամենի հետեւանքով ՀՔԾ միջանցքներն աննախադեպ բազմամարդ են. ժամանակը չի բավարարում բոլորին հարցաքննելու համար:
Ի վերջո, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում հարուցված մայր գործը մի քանի դրվագից է բաղկացած՝ դեռ փետրվարյան հանրահավաքների օրերին ներքաղաքական իրադարձություններին բանակի ներգրավում, այդպես սահմանադրական կարգի տապալում, մարտի 1-ի լուսադեմի իրադարձություններ, երբ բռնությամբ ցրել էին ցույցը, այդ օրը երեկոյան կատարված սպանություններ, նաեւ ՍԴ որոշման վրա նախկին պաշտոնատար անձանց կողմից միջամտություն, ինչի հետեւանքով խոչընդոտվել է արդար դատաքննության իրականացումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: