|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում է կայացել «Հանրապետական շտապօգնության ծառայության» պատասխանատուների հետ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը ներկայացրել է ծառայության տարեկան հաշվետվությունը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ շտապօգնության ծառայության ենթակայանների և կայանների թիվը եռապատկվել է, հաջորդիվ մեծածավալ աշխատանք է տարվում կենտրոնի աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ` վերանորոգված և վերազինված պայմաններ ապահովելով: Ամփոփելով խոսքը նա փաստել է, որ անցնող տարում շուրջ 130000 կանչ է սպասարկվել:
Արմեն Գասպարյանն ընդգծել է ծառայության կարևորությունը, հատկապես՝ տոնական օրերին, նաև կանխատեսվող տեղումներով պայմանավորված զգունությունը բարձրացնելու առումով: Նա հանձնարարել է ձևավորել հերթապահ բրիգադներ` յուրաքանչյուր կայանում ավելացնելով 1-ական բժշկական բրիգադ, և աշխատանքները կազմակերպել ուժեղացված ռեժիմով: