կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-02 13:10
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այդ ֆիլմում նկարահանվելը ինձ համար մեծ պատիվ էր. Թրամփը՝ «Տանը մենակ 2»-ում իր դերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համառ մեծ պատիվ է եղել «Տանը միայնակ 2» ֆիլմում էպիզոդիկ դեր ունենալը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Deadline-ը:

«Շատերն ամեն տարի խոսում են այդ մասին, հիմնականում Սուրբ Ծնունդի օրերին: Հիմնականում երեխաներն ասում են. «Ես Ձեզ տեսել եմ ֆիլմում»: Նրանք ինձ չեն տեսնում հեռուստատեսությամբ ճիշտ այնպես, ինչպես տեսնում են ֆիլմում: Դա լավ ֆիլմ է, և ես, մեղմ ասած, երիտասարդ էի: Ինձ համար մեծ պատիվ էր»,- վստահեցրել է նախագահը:

Картинки по запросу donald trump home alone

Հիշեցնենք, որ 1992 թվականին նկարահանված «Տանը միայնակ 2: Նյու Յորքում կորածը» ֆիլմը «Տանը միայնակ 1» ֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմը փոքրիկ հերոս Քևինի մասին է, որը պատահաբար հայտնվել է Նյու Յորքում։  Աշխարհի ամենահսկա քաղաքներից մեկում նա միայնակ է, բայց անում է այն, ինչ ցանկանում է։

Image result for Donald Trump in home alone 2 film

Չնայած այդ ամենին՝ նրա հին ծանոթներ Հարին և Մարվը փորձում են ամեն կերպ խոչնդոտել նրա զվարճանքը։ Հանցագործները նոր են դուրս եկել բանտից, որտեղ հայտնվել էին Քևինի ջանքերով։ Բանտում անցկացրած ժամանակահատվածի համար նրանք ամեն կերպ ցանկանում են վրեժ լուծել երեխայից:

Ֆիլմում ԱՄՆ ներկայից նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել փոքրիկ դրվագում: Նա օգնում է մոլորված Քևինին՝ հուշելով, թե ինչպես գնալ հյուրանոցի նախասրահ: Ամբողջ դրվագը տևում է գրեթե 10 վայրկյան:

Картинки по запросу donald trump home alone

Թրամփի մասնակցությամբ ֆիլմի տեսարանը՝ ստորև.