|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ այն լուրերը, թե սիրիական բանակ մտել է քուրդ զինյալների վերահսկողության տակ գտնվող Մանբիջ, հոգեբանական գործողություն են. հայտնում է РИА Новости-ն:
«Դա հոգեբանական գործողություն է: Մենք գիտենք, որ այնտեղ Սիրիայի դրոշն է, բայց որոշակի բան չկա, մեկ ժամ առաջ եմ խոսել հետախուզության հետ: Վաղը Թուրքիայի արտգործնախարարը, պաշտպանության նախարարն ու հետախուզական կոմիտեի ղեկավարը մեկնելու են Մոսկվա: Այնտեղ նրանք համակողմանի քննարկում կունենան: Դրանից հետո հեռախոսով, հնարավոր է նաև Մոսկվայում կամ Սոչիում քննարկումներ ունենամ Պուտինի հետ: Մենք դեմ ենք Սիրիայի մասնատմանը, մեր նպատակն է, որպեսզի ահաբեկիչները հեռանան այնտեղից: Այդ դեպքում մենք այնտեղ անելիք չենք ունենա»,- ասել է Էրդողանը: