|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը հայտնել է, որ հունվար ամսի կեսից մինչ օրս Հալեպը տառապում է ջրի ճգնաժամից:
«Գանձասար»-ի հաղորդմամբ՝ դրա պատճառը ԻՊ անդամների կողմից Եփրատ գետից Խաֆսեի շրջան ջրի հոսքի կասեցումն է:
Հալեպի բնակելի թաղամասեր այցելության ընթացքում Դիաբը նշել է, որ Հալեպի տարբեր թաղամասերում ջրամատակարարումը հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՝ օգտագործելով ջրամբարներ:
Նահանգապետի խոսքով՝ Հալեպի տարբեր թաղամասերում տեղադրվել է շուրջ 140 ջրամբար, իսկ քաղաքի բնակչության ջուրն ապահովվում է 400-ի հասնող ջրհոսների միջոցով: