|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սիրիական բանակի հրամանատարությունը հաստատել է փաստը, թե սիրիական բանակի ռազմական գործողությունները Դամասկոսի արվարձաններում հաշտության համար բարենպաստ պայմաններ են ստեղծել:
Ըստ «Գանձասար»-ի՝ հրամանատարության հայտարարության համաձայն՝ ռազմական գործողությունները տեղի են ունեցել աշխարհագրական բարդ տարածքներում, որոնք զգուշությամբ և բծախնդրությամբ են իրականացվել՝ քաղաքացիների կյանքը խնայելու նպատակով:
Հրամանատարությունն իր վճռակամությունն է հայտնել, ազգային առաքելությունը շարունակելով, ահաբեկչության դեմ պատերազմն իր ավարտին հասնելու հարցում՝ բարձր գնահատելով բոլոր հայրենասեր քաղաքացիների ջանքերը, որոնք նպաստել են տարածաշրւանի ապահովության և երկրի կայության վերահաստատմանը:
Հրամանատարությունը վերստին կոչ է ուղղել բոլոր զինյալներին՝ օգտվել համաներման որոշումից և սատարել Սիրիայի կառուցմանը: