|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը 2019-ին կշարունակի լինել Ադրբեջանի գլխավոր խնդիրը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է Trend-ը:
«Հիմնական նպատակն է ինչ-որ զգալի արդյունքների հասնելը: Դա ոչ միայն իմ երազանքն է, ես կարծում եմ, դա յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է: Կարծում եմ, որ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ ինչ-որ փոխըմբռնման հասանք»,- ասել է նա:
Մամեդյարովը նշել է, որ հաջորդ ամիս կկայանա իր հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ: «Մենք կքննարկենք հակամարտության լուծման ուղիները: Ադրբեջանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,- ասել է նա: