կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-27 10:17
Քաղաքական

Հրայր Անտոնյանի տաքսի ծառայություններից մեկը բյուջեին խոշոր գումար պետք է վճարի. «Ժողովուրդ»

Հրայր Անտոնյանի տաքսի ծառայություններից մեկը բյուջեին խոշոր գումար պետք է վճարի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Սվիթուեյ տրանս» ընկերությանը պարտավորեցրել է պետական բյուջե վճարել 296 հազար դրամ պարտքը: Պարզվում է` այս ընկերությունը դեռեւս 2010 թվականից ունի ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, բայց մինչ օրս չի կատարել դրա վճարումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տաքսի ծառայությունը պատկանում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության նախկին պետ Հրայր Անտոնյանին, որը «Զիբիլիքս» գործի շրջանակներում մեղադրվում է 2017թ. Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ: Անտոնյանն ունի մի քանի հատ տաքսի ծառայություն: Նրան են պատկանում ոչ միայն Երեւանում «Սվիթ ուեյ տրանս», այլեւ Վանաձորում «Կառուզո տրանս» տաքսի ծառայությունները:

Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Սվիթ ուեյ տրանս» տաքսի ծառայության հիմնադիրը Քրիստինե Անտոնյանն է` Հ. Անտոնյանի կինը, իսկ «Կառուզո տրանս»-ի հիմնադիրը Համեստ Առաքելյանն է` Անտոնյանի մայրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: