|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
ԱՄՆ սենատը հավանություն տվեց 2020 թվականի՝ 738 մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեի նախագծին. ըստ Yerkir.am-ի հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է՝ նախագծում ներառվել են պատժամիջոցներ ընդդեմ ընկերությունների, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» նախագծերի իրագործմանը, փոխանցում է ։
Այն այժմ պետք է ներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը։ Հավելվում է, որ երկու գազատարներն էլ պետք է շահագործման հանձնվեն 2020 թվականին։
Միևնույն ժամանակ փաստաթուղթը նախատեսում է նաև Ուկրաինային 300 մլն դոլարի չափով ռազմական օգնության հատկացում։ Դա 50 մլն դոլարով ավելի է, քան նախատեսված էր 2019 թվականի բյուջեով։