|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԼՂ հակամարտության կարգավորման թեման ՌԴ-ի միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեզ համար այդ թեման միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից մեկն է, որովհետև այն կապված է ոչ թե պարզապես հարևանների, այլ ժողովուրդների հետ, որոնց հետ մեզ կապում է ոչ թե միջազգային իրավական փաստաթղթերի և պարտավորությունների ձևական կողմը, այլ կյանքը և ճակատագիրը: Մենք ընդհանուր կյանք, ճակատագիր ենք ունեցել ոչ միայն տասնամյակներ, այլև դարեր շարունակ: Այդ պատճառով մեզ համար Լեռնային Ղարաբաղի թեման առաջնահերթություն է»,- ասել է նա:
Զախարովան նաև մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է հետ կանչել իր համանախագահներին և դրա հետևանքով կփոխվի Մինսկի խմբի ձևաչափը: Նա նշել է, որ այդ հարցը հարկավոր է ուղղել ամերիկյան կողմին:
«Տեսականորեն ամեն ինչ տրամաբանական է երևում, եթե մի համանախագահ պակասի, ձևաչափը կփոխվի: Այնտեղ մեկ համանախագահ չի լինի:Կլինի՞ այդպես, ի՞նչ պատճառներով, նրանք փո՞ղ չունեն… Դա, իհարկե, նոր խոսք է ամերիկյան տնտեսությունում»,- ասել է Զախարովան: