Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Ակնհայտ է, որ այն ամենը ինչ կատարվում է ներկա պահին արդրամիտ Դատավոր Բորիս Բախշիյանի հետ, ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, հերթական փորձը ճնշելու առանց այդ էլ ճնշված, գրեթե մի տասը Դատավորի ուսերին ընկած արդարդատական համակարգը, բացահայտ մեսիջ, թե ինչ կլինի բոլոր այն Դատավորների հետ, ովքեր կհանդգնեն մերժել իշխանություններին ու իրենց քիմքին ոչ հաճո որոշում կայացնեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Հուսով եմ երկրի ճակատագրով մտահոգ անձիք դեռևս մնացել են մեր հասարակությունում, ովքեր չեն ապրում զուտ այսօրվա օրով, անտարբեր և ստամոքսը լցնելու մոլուցքից կուրացած և պարզապես աչք չեն փակի հերթական արդարամիտ Դատավորի նկատմամբ տարվող հետապնդմանը...
Թե ես, թե իմ գաղափարակից գործընկերներս սատարում ենք հետապնդումների ենթարկվող Դատավոր Բախշիյանին և պատրաստակամ ենք վերջինիս ցուցաբերել ցանկացած ֆորմատի աջակցություն»,֊գրել է Շխիմյանը։