|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
ՀԱՊԿ անդամ 6 պետություններից հինգը պաշտոնապես աջակցել են Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: «Իր դիրքորոշումը չի հայտնել միայն Երևանը»,- գրում է Коммерсантъ-ը` նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրները հայտնել են, որ հարցը վերջնականապես կլուծվի դեկտեմբերի 27-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ:
«Հայաստանը` հավաքական միայնության մեջ» վերնագրով նյութում ասվում է, որ Զասի թեկնածությանը հավանություն է տվել նաև Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կայացել է դեկտեմբերի 18-ին, սակայն Կրեմլի կայքում պաշտոնական հաղորդագրություն չկա:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները նույնպես ավելի վաղ իրենց աջակցություն են հայտնել Զասի թեկնածությանը:
ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը թերթի հետ զրույցում հայտնել է, որ Զասին նշանակելու մասին որոշման նախագիծն ուղարկվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին` անդամ պետություններում դիտարկման համար: