| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Պետք է արձանագրենք, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին վերջնական լուծում չի տրվել, որ կարողանանք կարծիք հայտնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Գործընթացն ընթանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ, հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել»,- նշեց նա:
Հարցին, թե առաջիկայում Ստանիսլավ Զասի այց Հայաստան նախատեսվո՞ւմ է, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այց Հայաստան չի ծրագրվում»:
Հիշեցնենք, որ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը այցելություններ է կատարել ՀԱՊԿ անդամ երեք երկրներ՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան: Երեք երկրների ղեկավարներն էլ իրենց աջակցությունն են հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությանը, որի համաձայն` հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում Ադրբեջանը պատրաստվում է սահմանային հսկողությունը զինված ուժերի ստորաբաժանումներից փոխանցել սահմանապահ ծառայությանը, մասնավորապես` Ղազախի և Աղստաֆի շրջաններում, ՀՀ ԱԳՆ խոսնակը նշեց, որ այդ առնչությամբ հայտարարություն անելը դեռ վաղ է: