|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աղբահանության խնդիրը նախորդ իշխանություններից ենք ժառանգություն ստացել. ավագանու նիստից հետո լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հարցին` արդյո՞ք ունենալու ենք աղբահանության երկրորդ օպերատորը, քաղաքապետն արձագանքեց. ««Սանիթեք»-ն ունի մեքենաների պակաս, գիշեր-ցերեկ աշխատում են, մենք ենք ստիպում նրանց: 10-ից ավելի անգամ հանդիպել ենք տնօրենների, սեփականատերերի հետ, հորդորել ենք, պահանջել ենք, ստիպել ենք, որ ենթաջոկատներ վերցնեն, որովհետև չեն հասցնում։ Բացի դրանից` մեքենաների պակաս ունեն։ Ես մեղադրում եմ հին իշխանություններին, որ թողել են մեկ ընկերության մի ամբողջ քաղաքի աղբահանությամբ զբաղվելը»: