|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հերքում է, որ բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն է կատարել: Նա հրաժարվել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի համաներման հիմքով: Այս մասին դատական նիստից հետո ասաց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։