Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը հանդիպել է լրագրողների հետ և նշել, որ 2018-ին հանցագործությունների թիվը 11.2 տոկոսով աճել է: Եթե 2017-ին եղել է հանցագործությունների 20 284 դեպք, ապա 2018-ին այդ թիվը հասել է 22 551-ի:
Ղուկասյանի խոսքով` համաներման օրենքի ընդունումից հետո համաներված որոշ անձանց կողմից կրկին հանցագործություններ են կատարվել: «Վերջին տվյալներով` ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն՝ այսօրվա դրությամբ. կատարվել է 1 ավազակություն, 28 գողություն, որոնցից 10-ը` բնակարանային: Մեր կողմից դեռ 10 տարի առաջ արված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ համաներում հայտարարելու հաջորդ տարվա ընթացքում ունենում ենք հանցագործությունների թվի աճ, բայց դա չի նշանակում, որ պետությունը մարդասիրական այդ քայլից պետք է հրաժարվի, և համաներումը սխալ քայլ է»,- ասաց նա:
Ղուկասյանի խոսքով` նման անձինք ուղղակի պետք է գտնվեն տեսադաշտում, վերահսկվեն: Սակայն, ըստ նրա, ցավոք, այսօրվա օրենքը լիարժեք վերահսկողության հնարավորություն չի տալիս: