Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Բարսեղ Թումանյանը նույնպես դիմել է ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթին:
Yerkir.am-ի հետ զրույցում Թումանյանը նշեց, որ օպերայի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ պտտվող խոսակցությունները շատ տգեղ են, և դրանք արժեքազրկում են Օպերայի թատրոնն իր գաղափարով: Թումանյանի հավաստմամբ` կապ չունի` ով է ղեկավարելու կառույցը, կարևորը` մշակութային տաճարի պահպանման խնդիրն է:
«Ժամանակի ընթացքում եղել են սխալներ, որոնց մենք ինչ-ինչ դասեր ենք քաղել: Մենք նախագահ չենք ընտրում, դեմոկրատիա պետք չէ խաղալ, արվեստում մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ: Ինչպես, օրինակ, կոմպոզիտորների միության նախագահը չի նստում եւ երաժշտություն գրում բոլորի համար` նույնն էլ մեզ մոտ է: Ճիշտ ղեկավարման, ճիշտ կառավարման մեխանիզմ պետք է ընտրվի»,-ասաց Թումանյանը:
Նրա կարծիքով` մշակույթի ոլորտում յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի եւ իր գործն անի, և այդ դեպքում առողջ մրցակցություն ու համագործակցություն կլինի մշակութային կառույցների միջև:
«Միայն այդ դեպքում կկարողանանք պոտենցիալ արվեստ ունենալ: Կառավարությունն ամրագրել է մի գաղափար` միջազգային արվեստներին է ուշադրություն դարձնում: Եթե մենք, իրոք, ունենանք ոչ թե գավառական, տեղական, այլ միջազգային արվեստի նկատմամբ լուրջ վերաբերմունք, այսպես չէինք արձագանքի օպերայի շուրջ այս իրադարձություններին: Պետք է դրանց դեմն առնել եւ ընթացք չտալ: Դա ներքին հարց է, նախարարությունում կնստենք-կքննարկենք Օպերայի հարցը, ընդհանուր մի խնդիր ունենք լուծելու` կլուծենք»,-ասաց Թումանյանը: