Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը մեկուկես ամիս առաջ հարցաքննվելու ժամանակ առերեսվել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ՝ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր այլ գործով դատական նիստից առաջ՝ դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Բարսեղ Բեգլարյանը։
Նրան մեղադրանքն առաջադրվել է այն նույն քրեական գործի շրջանակներում, որով երեկ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Բեգլարյանն ասաց, որ մեղադրանքի առաջադրվելուց հետո Սերժ Սարգսյանի հետ չի քննարկել այդ հարցը։
Նշենք, որ ՀՔԾ-ն երեկ հայտնել էր, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը։