կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 10:07
Քաղաքական

Այն, ինչ չկար Փաշինյան-Պուտին հանդիպմանը, բայց Պուտինն ասել էր Ալիևին. «Ժամանակ»

Այն, ինչ չկար Փաշինյան-Պուտին հանդիպմանը, բայց Պուտինն ասել էր Ալիևին. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է.«Ես հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի և սուվերենու­թյան հանդեպ հարգանքի վրա, Մոսկվայում Պուտինի հետ հանդիպ­մանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը հունիսի 13-ին երկ­րորդ անգամ է հանդիպել Պուտինին: Առաջին հանդիպումը մայիսի 14-ին Սոչիում էր: Այդ հանդիպման առիթը ԵՏՄ գագաթնաժողովն էր, իսկ Երեկ Մոսկվայում հանդիպման առիթը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հան­դիսավոր արարողությունն է, որի համար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, և որը տեղի է ունենալու այսօր:

Երբ կլինի երրորդ հանդիպումը, հե­տաքրքիր է թեկուզ այն պատճառով, որ Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպ­մանն էլ չի խոսվում Ռուսաստան պաշտոնական այց կազմակերպելու մասին, այն դեպքում, երբ, օրինակ, նույն օրը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ տե­ղի ունեցած հանդիպմանը Պուտինն ասել է, որ սպասում է նրան օգոստոսի 30-ին, և այն ժամանակ կքննարկեն երկկողմ հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հան­դիպմանը հայտնել է այդ հանդիպումնե­րի հաճախակիության ցանկություն: Սա­կայն դեռևս պարզ չէ, թե երբ կլինի նրա արդեն պաշտոնական այցը Ռուսաստան և երկկողմ հանդիպում ու բանակցու­թյուն այդ շրջանակով, առանց որևէ այլ առիթի շրջանակում հանդիպման: Այս հանգամանքում կոնկրետության բացա­կայությունը թերևս վկայում է, որ առայժմ Պուտինը «հետախուզում» է, և նրա համար Նիկոլ Փաշինյանի հետ հա­րաբերությունը դեռևս չի հասել այն աս­տիճանի, որ կբերի պաշտոնական այցի: Մյուս կողմից՝ սա ինքնին, իհարկե, որևէ բանի բացարձակ ցուցիչ չէ, առավել ևս, որ ներկայումս հայկական կողմը կար­ծես թե բավականին հաճախ է սկսել շո­շափել հայ-ռուսական հարաբերության նոր որակի, նոր փուլի հարցը:

Սրանք լոկ խոսքե՞ր են, որ բխում են թավշյա հեղափոխությամբ ձևավորված նոր իշխանություն լինելու հանգաման­քից, թե՞ Հայաստանի նոր իշխանու­թյունն իրապես պատրաստվում է լրջո­րեն դնել հարաբերության վերանայման կամ պարզապես առողջացման հարցը՝ դրանից բխող քաղաքական բոլոր ազ­դեցություններով հանդերձ: Միևնույն ժամանակ, ինքնին հայ-ռուսական հա­րաբերության որակական վերափո­խումն էլ պետք է լինի Հայաստանի ներ­քին քաղաքականության արդյունքի ար­տացոլում, որովհետև միայն այդ ար­դյունքը թույլ կտա Հայաստանի իշխանությանը Ռուսաստանի իշխանության հետ խոսել այլ բովանդակությամբ: Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերու­թյունը ներկայումս կարող է գնահատվել որպես առանձնահատուկ փուլում գտնվող, երբ կողմերը, ըստ էության, փո­խադարձ ըմբռնողությամբ տեղավոր­վում են բարձր մակարդակի շփումների զուտ աշխատանքային ռեժիմի մեջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: