Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ռուսաստանցի լրագրողներին պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին. հայտնում է Белта-ն:
Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է եղել:
Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` միասին լուծել այդ հարցը՝ գնալով փոխզիջումների: Ընդ որում` Բելառուսն ու Ռուսաստանը համաձայնեցված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել` որոշակի երաշխիքներ ապահովելու համար:
«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսի'ր, ինչպես նրանք են ասում, օկուպացրել եք 7 շրջան: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երեւանում ՀԱՊԿ հանդիպման ժամանակ), ասացինք՝ Սե'րժ, տուր այդ 5 շրջանները, ի՞նչ իմաստ ունի դրանք պահելը, երբ դրանք դատարկ են: Նա ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք Պուտինի հետ հստակ խոստացանք, որ զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում», -պատմել է Լուկաշենկոն` նշելով, որ զարմացել է այդ դիրքորոշումից: