|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները` Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանները, այդ թվում` Երևանը, ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական բնակավայր: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ակնհայտ երևում է, որ այս ուղղությամբ դրվող գումարները անգամներով մեծացվել են, իսկ կիրառվող զինանոցը` ընդլայնվել:
Այնպես չէ, որ այլ շրջափուլերում Ադրբեջանը նման հետաքրքրություն չի ներկայացրել, այլ է հիմա խնդիրը` քարոզչությունն ուղիղ առնչություն ունի Հայաստանի նկատմամբ աճող նոր քաղաքական հավակնությունների հետ:
Մինչ Հայաստանի իշխանությունը ներսում կոտրում է հայոց պետականությունը պահպանող ինստիտուտները, ձեռքերը բաց վազում Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ, Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում»: