|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սիրիական բանակը երեկ ամբողջությամբ իր ղեկավարության տակ է վերցրել Հալեպի հարավարևելյան շրջանում գտնվող Շեյխ Սաիտի տարածքը:
«Գանձասար»-ը, վկայակոչելով սիրիական «Սանա» լրատվական գործակալությունը, տեղեկացնում է, որ սիրիական բանակը, ազատագրելով այդ շրջանները, ապահովել է այնտեղ բնակվող մոտ 90.000 բնակչության անվտանգությունը։
Կայքը տեղեկացնում է, որ մինչ այսօր այդ շրջանները լքել է 18.000 մարդ:
Այժմ Հալեպի առողջապահական տնօրինությունն իր բոլոր հնարավորություններն ի սպաս է դնում այդ շրջանները լքող բնակիչների առողջապահական կարիքները բարելավելուն:
Հալեպի նահանգապետը տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործակցությամբ աշխատանքներ է տանում նաև Հալեպի արդյունաբերական՝ Լերամոն, Շեյխ Նաճճար և Արքուպ շրջանները վերաաշխուժացնելու ուղղությամբ: