Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 եւ 2019 թթ ես ստիպված էի ժողովրդին հայտնել, որ մեր բոլոր ընկերներն ու գործընկերները՝ թե՛ հեռավոր, թե՛ մտերիմ, մեզնից այս կամ այն կոնֆիգուրացիայով ակնկալում են Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տխրահռչակ յոթ շրջանները։ Մեզ առաջարկել էին նաեւ իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մեր իսկ սահմանած նշաձողը։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջազգային հանրությունը, նրա խոսքով, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը լքած ադրբեջանական բնակչության լիակատար ներգրավվածություն է ակնկալում դրա հետագա կարգավիճակի, ինչպես նաեւ ճակատագրի որոշման գործընթացում։ «Տարածքները հանձնելով՝ ես գուցե կարող էի հազարավոր կյանքեր փրկել։ Հրաժարվելով դա անել՝ ես, ըստ էության, հազարավոր մարդկանց մահվան մեղավորը դարձա»,- հավելեց Փաշինյանը։