|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ստամբուլի «Քադիր Հաս» մասնավոր համալսարանում հայոց լեզու է դասավանդելու Հայաստանից հրավիրված մասնագետը. The International Herald Tribune թերթին տված հարցազրույցում ասել է համալսարանի ռեկտոր Սերդար Դինլերը:
Ըստ նրա` դասընթացները կմեկնարկվեն մայիսի վերջին: Ծրագիրը իրականացվում է Մարշալի հիմնադրամի աջակցությամբ, որը 23 հազար 500 դոլար է հատկացրել:
«Մեր երկիրը տարածաշրջանում էներգակիրների տարանցման կարեւոր միջանցք է դառնում, իսկ Թուրքիայի իշխանությունները հետամուտ են «հարեւան երկրների հետ զրո խնդիր» քաղաքականությանը: Այդ պատճառով, կարծում եմ, որ Թուրքիայի նոր սերունդն ավելի շատ անհրաժեշտություն ունի երկխոսելու Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի պես հարեւանների հետ: Եվ լեզու իմանալը միայն կօգնի հասնել այդ նպատակին»,- ասել է ռեկտորը: