| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Վալլեքս» ընկերությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների վերաբերյալ, թե ընկերության աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալ: Ըստ հաղորդագրության՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Վալեքս» ընկերությունը նաև հայտնում է, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահի կողմից հանձնարարական է տրվել` Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկարաձգել երկու ամսով:
Ներկայացնում ենք «Վալլեքս» ընկերության տարածած պարզաբանումը:
«Կարևորելով Հայաստանի տնտեսական կայունությունը և հատկապես, Ալավերդի քաղաքի ու տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը, առկա աշխատատեղերի պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել ձմռան այս դժվարին ամիսներին և Ամանորի նախօրեին տարածաշրջանում սոցիալական նոր լարվածություն ստեղծելուց` «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել է Ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական, որի հիման վրա ընկերության աշխատողները կստանան նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծելու մասին:
Հուսով ենք, որ մեր համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ կշարունակվի փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ Ալավերդցու, Լոռեցու և Հայաստանի Հանրապետության»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: